Երբ երիտասարդ էի, հանդիպեցի մեր փոքրիկ քաղաքի ամենագեղեցիկ աղջկան: Ոչ մի լուրջ բան:Պարզապես երիտասարդ էինք, միասին զբոսնում էինք, ակումբներում էինք լինում, մինչև հանդիպեցի մեկ ուրիշին: Ակումբում ինձ մոտեցավ մի համեստ աղջիկ՝ մոխրագույն մուկ, միայն նրա աչքերն էին գեղեցիկ, փայլում էին երջանկությունից, բայց ես անմիջապես սիրահարվեցի նրան, իսկ ընկերուհուս ակումբում մենակ թողնելով, գնացի նոր ծանոթուհուս հետ։ Մեկ տարի անց մենք փոքրիկ հարսանիք արեցինք և ապրեցինք սիրո և փոխըմբռնման մեջ: Մեկ առ մեկ ծնվեցին մեր երեք տղաները, որոնց հաջորդեց երկար սպասված դուստրը։ Երբ երեխաները դեռ փոքր էին, ես գործարանում էի աշխատում։
Ֆիզիկապես դժ վար էր, բայց տանը ինձ սոված երեխաներ էին սպասում։ Հետո դժբ ախտ պատահարի պատճառով կորցրի ոտքերս և այլևս չկարողացա աշխատել։ Փառք Աստծո, մեր երեխաները այն ժամանակ մի քիչ մեծ էին, ինձ ու մորս պահեցին։ Նախ գործարան գնաց ավագ որդիս, իսկ հետո՝ եղբայրները։ Այսպես մենք դուրս եկանք այս վիճակից: Այժմ որդիները չափահաս են, բոլորն էլ ամուսնացած են։ Ավագ որդիս ու կինը մեզ մոտ են ապրում, իսկ փոքրերը բնակություն են հաստատել հարևան շենքերում։ Ես ամեն ինչում պարտական եմ իմ հրաշալի կնոջը, նա դաստիարակել է հիանալի երեխաներ:
Մեր աղջիկը վերջերս դարձավ քսան տարեկան: Նա դեռ սովորում է համալսարանում, բայց այնտեղ հասցրել է ծանոթանալ մի լավ տղայի հետ և երբ նրանց միջև ամեն ինչ լրջացավ, դուստրս մեզ ծանոթացրեց այդ տղայի հետ։ Նա այնքան ծանոթ ժպիտ ուներ և միայն հարսանիքի ժամանակ ես հասկացա, թե որտեղից գիտեմ այդ ժպիտը։ Նրա մայրն իմ նախկին ընկերուհին էր։ Ահա ճակատագիր: Նա մոտեցավ ինձ և ասաց. -Շնորհակալ եմ, որ չմնացիր այն օրը, ես ինձ համար իսկական ամուսին գտա։