«Մենք տեսնում ենք Կապանը, Գորիսը, մեր աչքի առաջ է նաև Սևանա լիճը». Ալիև

«Մենք տեսնում ենք Կապանը, Գորիսը, մեր աչքի առաջ է նաև Սևանա լիճը». Ալիև

«Ադրբեջանական զի նուժը տեղակայվել է ադրբեջանա-հայկական սահմանի հիմնական ռազմա վարական բարձունքներում։ Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում»:

Փորձելով հոխորտալով ու սպա ռնալով «բարձր պահել սեփական բա նակի մար տական ոգին», Ադրբեջանի բ ռնապետ Իլհամ Ալիևը ըստ էության հաստատել է, որ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի զի նված ու ժերն են ագ րեսիվ հար ձակում գործել ՀՀ սուվերեն տարածքի վրա՝ ասելով.

«Սեպտեմբերի 13-14-ի գործողություններից հետո ադրբեջանական զի նուժը տեղակայվել է ադրբեջանա-հայկական սահմանի հիմնական ռա զմավարական բարձունքներում։ Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։

Այսօր այս ռա զմավարական բարձունքներից մենք տեսնում ենք Կապանը, Գորիսը։ Մենք Սև լճի ափին ենք։ Մեր աչքի առաջ է նաև Սևանա լիճը։ Այս ամենը իրականություն է»,- հավելել է Ալիևը՝ կոչ անելով հետևություններ անել:

Ըստ Բաքվի բ ռնապետի՝ Հայաստանը վա խենալու և մտածելու բան ունի, քանի որ 2023 թվականին Ադրբեջանի ռա զմական ծախսերը ռեկորդային կլինեն։

«Կարող եք հարցնել՝ ինչու՞. դե պա տերազմն ավարտվեց, երկու տարի է անցել։ Պատասխանը շատ պարզ է. Հայաստանում ռևա նշիստական ուժերը գլուխ են բարձրացնում, հայտնվում են ուժեր ու շրջանակներ, որոնք չեն ցանկանում հաշտվել պատ երազմի ելքի հետ»,- հավելել է Ալիևը։