Վիկա Մարտիրոսյանից նման ցուցամոլություն չէիք սպասում. կապշեք, երբ տեսնեք, թե ինչ տեսանյութ է հրապարակել և ինչ շքեղությամբ է հպարտացել (լուսանկարներ)

Երեկ պարուհի Վիկա Մարտիրոսյանը և նրա ամուսինը նշում էին իրենց ամուսնության 12-րդ տարեդարձը։ Դեռ կեսգիշերից սկսած՝ Վիկա Մարտիրոսյանը Instagram-ի իր story բաժնում սկսեց ցուցադրել ամուսնու շնորհավորանքը, իսկ հաջորդ օրն արդեն ընտանեկան հանգիստը երեխաների հետ։

Հատկանշականն այն է, որ Վիկան չմոռացավ տեղադրել նաև մի տեսանյութ, որը վերնագրված էր այսպես՝ «Семейная колонна»։ Վիկա Մարտիրոսյանը ցուցադրում էր իրենց թանկ մեքենաների ոչ պակաս թանկ համարանիշները, որոնցից պարզ է դառնում, որ դրանց արժեքը գերազանցում է մի քանի 0-ն։

Ախր Վիկան մի կողմից երեխաների է կրթում, բայց մյուս կողմից էլ մոռանում, որ այդ նույն երեխաները նրա ինստագրամյան էջում տեսնում են, թե ինչպես է ընկեր Վիկան հպարտանում թանկարժեք համարանիշներով: Այս արժեքներն է նա սերմանո՞ւմ երեխաների մեջ:

Վիկա ջան, տ հաճ է այս աստիճան ցուցամոլ լինելը, հատկապես այն դեպքում, երբ երկրում, որտեղ դու ապրում ես, նվազագույն աշխատավարձը ընդամենը 68․000 դրամ է։