Սոֆյա Պողոսյանի և Աշոտ Տեր-Մաթևոսյանի որդուն հայտնի ծնողների երկրպագուներն արդեն լավ են ճանաչում։ Նրանք մշտապես սպասում են ծնողների կողմից արված նոր հրապարակումներին և շարունակ հիանում կապուտաչյա հրաշքով։
Փոքրիկին ծնողները շնորհել են Միքայել անունը։ Նա ընտանիքին երջանկություն է բերել և է՛լ ավելի շատ սիրով լցրել մայրիկի և հայրիկի կյանքը։ Միքայելն արդեն մեկ տարեկան է։
Սոֆյան հաճախ է ցույց տալիս փոքրիկի մասնակցությամբ նոր դրվագներ, որտեղ կարել է հետևել, թե ինչպես է հրաշք փոքրիկը մեծանում և քայլ առ քայլ առաջ շարժվում այս կյանքում։ Եվ ահա դերասանուհի մայրիկը օրերս նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է՝ Լույս․․․
Փոքրիկ Միքայելը կարծես մայրիկին է նման․ նույն կապույտ աչքերը, մաշկի ճերմակ գույնը և մայրիկի պես գեղեցիկ դիմագծերը։
Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել ինչպես Սոֆյայի նոր հրապարակումը, այնպես էլ ընտանեկան մի քանի այլ լուսանկարներ։