«Երկուսն էլ մեր գյուղի բնակիչ են, մի ազգից. թափթ փուկներ, մարդ բառն ափսոս է սրանց համար». համագյուղացի Պեմզաշենում երիտասարդ կնոջ և նրա մանկահասակ երեխաների սպvնությունը կատարել են նույն գյուղի բնակիչներ Ա.-ն և Վ-ն:Պեմզաշենի բնակիչներից մեկը, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում, 168.am-ին հայտնեց, որ սպ անություն կատարած անձինք հարազատներ են:«Երկուսն էլ մեր գյուղի բնակիչ են, մի ազգից են, իրար հորողբոր տղա են գալիս. թափթ փուկներ, մարդ կոչվելու իրավունք չունեն, մարդ բառն ափսոս է իրենց համար: Վ.ն 1990 թիվ է՝ 32 տարեկան, 3 հատ էլ երեխա ունի, իսկ Ա.-ն էլի ամուսնացած է, մի երեխա ունի…»:
Պեմզաշենցի կինն ասաց, որ խոսակցություններ կան, թե Վ.-ն միշտ հետևել է 31-ամյա Զարինեին.«Ասում են՝ միշտ գնացել, նստել է Մելիքսեթյանների տան դիմաց, աչքը միշտ գցել է դռանը…. Զառան (Զարինեն) դրան ինչի՞ տեղ պետք է դներ, ախր դրանք հեչ բան էին, որակ չունեին: Մեր Զառան շատ պարկեշտ աղջիկ էր…»: Մեր զրուցակիցն ասաց, որ այսօր սպ անված Զարինեի և նրա մանկահասակ երեխաների՝ 12-ամյա Կարինեի և 8-ամյա Սարգսի ինքն ահողն էր, և որ ամբողջ գյուղն ուշ քի չի գալիս:Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկություններին, թե գիշերը գյուղում լար ված է եղել, սպ անվածների հարազատները փորձել են հաշվեհարդար տեսնել Ա.-ի և Վ.-ի ընտանիքներ հետ, մեր զրուցակիցն ասաց, որևէ տեղեկության չի տիրապետում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցա գործություն էր կատարվել։Ժամը 12:28-ին Արթիկի հր շեջ-փր կարարական ծառայությունից ոստի կանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է: Հր շեջ-փրկ արարները բացել էին դուռը և ննջասենյակում հայտնաբերել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դ իերը՝ կտրած-ծակած վնա սվածքներով։Երեկ երեկոյան Քննչական կոմիտեն հայտնեց, որ պարզվել է Պեմզաշենում առերևույթ հանց ագործություն կատարած անձի ինքնությունը: