14 տարեկան եմ, ու երևի դրանից ա, որ հորքուրս մտածում ա, որ խելք չունեմ։ Բայց չի հասկանում, որ ամեն ինչ էլ լավ եմ հասկանում, ու հասկանալու հետ տարիքն ընդհանրապես կապ չունի։
Ինքն ինձ ասաց, որ ցանկանում է մի մեծ նվեր տալ ինձ։ Երբ հետաքրքրվեցի, թե ինչ է, ասաց, որ կասի, բայց բոլորից գաղտնի պիտի պահեմ, քանի որ դրա իրականացման համար մի պայման կա։
Ասաց, որ ցանկանում է իր տունն ինձ տալ, իմ անունով գրել, հենց որ չափահաս դառնամ։ Ես էլ ուրախացա, քանի որ ես, մայրիկս ու հայրիկս վարձով ենք պարում, իսկ տունը տատիկս կտակել էր հորքուրիս։ Ասեցի՝ ինչ լավ բան կլինի տուն կունենանք, մեկ էլ հորքուրս սենց ասեց․
-Կունենաս, բայց մի պայմանով, որ ինձ մամա ասես։Ի՞նչ։ Նման բան երբեք չի լինի։ Ես տարիքով փոքր եմ, բայց իմ ընտանիքը աշխարհում ամենաշատն եմ սիրում։ Ինձ պետք չի իր նվերը։