Նոյեմբերի 12-ին տարածվել էին լուրեր այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում ինքնասպ անություն է գործել 23-ամյա Լիլիթ Հարությունյանը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա ադրբեջանական վերջին՝ այս տարվա սեպտեմբերի ագ րեսիայի հետևանքով զոհված 30-ամյա Արմեն Կարապետյանի կինն էր։8 ամիս էր, ինչ Արմենն ու Լիլիթն ամուսնացել էին։ Գյուղի բնակիչներից մեկը պատմել է․
«Երկուսն էլ մեր գյուղի երեխեք էին, նոր էին ամուսնացել, դեռ երեխա չունեին, շատ սիրով ընտանիք էին։ Արմենը լեյտենանտ էր, 3-4 տարի էր, որ մտել էր Զինված ուժեր, մասնակցել էր նաև 44-օրյա պատ երազմին, ցավոք, թշնամու վերջին հար ձակման ժամանակ Սոթքում անմա հացավ…»։Գյուղացին ասել է, որ Լիլիթն աշխատում էր Արծվանիստի նախակրթարանում, ուրբաթ օրը սովորականի պես աշխատանքի էր գնացել․
«Աշխատանքի վայրում ուրբաթ օրը գործընկերները տարօինակ ոչինչ չեն նկատել, սովորականի պես իր աշխատանքն է կատարել։ Իհարկե, ամուսնու դեպքից հետո շատ էր փոխվել, միշտ տխուր էր։ Լիլիթն էլի էր ինքնասպ անության փորձ արել, ասել էր՝ մեկ ա, գնալու եմ հասնեմ ամուսնուս․․․ Ինքը ամուսնու զո հվելուց հետո շարունակում էր նրա ծնողների հետ ապրել, բայց նաև գնում էր հայրական տուն, դեպքը հենց հայրական տանն էլ եղել է»։Լիլիթին այսօր հու ղարկավորելու են Արծվանիստի գեր եզմանատանը՝ ամուսնու կողքին։