«Նրանք ասում են՝ ճանաչում են մեր տարածքն ու ինքնիշխանությունը։ Ոչ միայն ասում են, այլև ստորագրում են Պրահայում և Սոչիում։ Միևնույն ժամանակ, նրանք ցանկանում են խաղաղության պայմանագրում ներառել Ադրբեջանում հայկական փոքրամասնությանը վերաբերող հարցերը։ Դա տեղի չի ունենա։ Դա անհնար է: Մենք դրան չենք համաձայնի։ Ուստի մեզ անհրաժեշտ է Հայաստանի կառավարության բացարձակ հստակ դիրքորոշումը՝ իր օրակարգի վերաբերյալ»,- այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ Արևելյան գործընկերության հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: