25 տարի այս մարդն ապրում է քարանձավում իր շան հետ. Տեսնելով, թե ինչ կա ներսում, դուք կապշեք

Բացարձակ վստահությամբ կարող ենք ասել, որ սա գլուխգործոց է: Ռա Պաուլետը Նյու Մեքսիկոյում ստեղծում է զարմանալի ձեռակերտ ​​քարանձավներ: Չնայած 67 տարեկան է, նա ամեն օր քրտնաջան աշխատում է։ Ձեռքի տակ եղած պարզ գործիքներով նա ավազաքարերի մեջ փորում է հսկայական անցումներ, թունելներ և քարանձավներ, որոնք ինքն իր ձեռքով է ձևավորում՝ օգտագործելով իր ողջ համառությունն ու զարմանալի վարպետությունը։

Իր՝ վարպետի խոսքով, ինքն իսկական հաճույք է ստանում այս դժվարին գործի յուրաքանչյուր րոպեից։ Ռա Պաուլետը պնդում է, որ գտել է իր կյանքի գործը և շատ ուրախ է դրա համար։ Իր քարանձավների համար նա փոքր խորհրդանշական պարգեւատրություն է ստանում, բայց տղամարդը չի ձգտում ո՛չ փառքի, ո՛չ փողի։Նա ցանկանում է, որ իր ստեղծագործությունները հնարավորություն տան մարդկանց հանգստանալ աշխարհիկ եռուզեռից:Ռա Պաուլետը հատուկ կրթություն չունի։

Նա պարզապես մի օր արթնացավ ու հասկացավ, որ ուզում է քարանձավներ փորել:Այս արտասովոր մարդը իր առաջին քարանձավը փորել է 1987 թվականին։
Նա չէր սպասում, որ այն այդքան հայտնի կդառնա, և ստիպված եղավ փակել քարանձավը այցելությունների համար, քանի որ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները պահպանված չէին։Ռա Պաուլետը քարանձավների պատերը զարդարում է տարբեր զարդանախշերով։

Մարդը ստեղծագործում է առաջին հերթին այլ մարդկանց համար: Ռա Պոլետտայի քարանձավները շատ գեղեցիկ և պրոֆեսիոնալ են ստեղծված. ըստ երևույթին, այս մարդն առանձնահատուկ տաղանդ ունի։ Մինչ այժմ Ռա Պաուլետը ստեղծել է 14 քարանձավ և այժմ աշխատում է 15-ի վրա, որը կլինի նրա ստեղծագործություններից լավագույնն ու ամենամեծը։Նա տասը տարի անխոնջ աշխատում է այս նախագծի վրա։ Այն պետք է լինի հատուկ վայր, որտեղ մարդը կարող է զգալ իր կապը երկրի հետ և անդրադառնալ սեփական էությանը:

Առաջին հաջողությունից հետո վարպետին փորձեցին աշխատանքի ընդունել, բայց նա հրաժարվեց:Այս անհավանական մարդու և նրա ստեղծագործությունների մասին նկարահանվել է «Քարանձավ փորողը» ֆիլմը, որն առաջադրվել է Օսկարի։Տեսեք, թե այս մարդն ինչ ստեղծագործաբար է մոտեցել իր գաղափարների մարմնավորմանը։