Արտիստուհի Սիլվի Բարկովան այն արտիստուհիներից է, որ դադարեցրել է մասնագիտական գործունեությունը, երբ ընտանիք է կազմել։ Ավելին, ընտանեկան հանգամաներով պայմանավորված՝ Սիլվին փոխել է ոչ միայն կենցաղն ու ապրելաոճը, այլ նաև բնակության վայրը։Արտիստուհին, որ ամուսնությունից հետո իր հարցազրույցներում խոսում էր բալիկ ունենալու ցանկության մասին, այժմ երանելի վիճակում է, քանի որ առաջիկայում լույս աշխարհ է գալու նրա և ամուսնու առաջնեկը։
Սիլվին արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ Հայաստանում։ Իր վերջին հարցազրույցներում Սիլվին նշել է, որ մտադիր է Հայաստանում մնալ մինչ բալիկի լույս աշխարհ գալը։ Արտիստուհու բալիկը լույս աշխարհ է գալու հենց Հայաստանում։Սիլվին գեղեցիկ լուսանկարներ է ներկայացրել, որոնք նկարվել են բոլորովին վերջերս։ Սա արտիստուհու բացառիկ լուսանկարներն են հղի վիճակում։ Սիլվիի լուսանկարները կարող եք դիտել կցված նյութը դիտելով, որից կարող եք նաև նոր մանրամասների տեղեկանալ։