Միայն տեսնեք, ողբերգական դեպք Լունապարկում, ատրակցիոնի նստարանը շպրտվել է, կա տուժած

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը սահմաններում Խանջյան 2 հասցեում գործող «Լունապարկ»-ի տարածքում «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի շահագործման ընթացքում դեռևս անհայտ հանգամանքներում պտտվող նստարաններից մեկը պոկվել և մոտ 6 մետր շպրտվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ատրակցիոնի նստարանի շպրտվելու հետևանքով այնտեղ գտնվող քաղաքացին մարմ նական վնա սվածքներ է ստացել, և օպերատիվորեն ժամանած շտապօ գնության բժ իշկների կողմից նախ տեղում առաջին բո ւժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1

համալսարանական հի վանդանոց։ Վիրավորին առաջինը օգնու թյան են հասել ատրակցիոնի աշխատակիցները։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստի կանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։ Այս պահին տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Հակոբ Հակոբյանն ու Հայկ Քոչարյանը։ Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ-

առևտրային կազմակերպության փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանը։ Այս պահին պարեկները սպասում են նաև, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիր ավորը ՌԴ քաղաքացի՝ 29-ամյա Աբաբի Յակովն է, ով հի վանդանոց է տեղափոխվել «կատատրավմա, գանգուղեղային վնա սվածք, շո կային վիճակ» ախտո րոշմամբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դա տարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/24/1227284/