Սովորաբար զոքանչներին կամ չեն սիրում, կամ նախապաշարմունքով են վերաբերվում նրանց։ Բայց գործընկերս միշտ մեծ հարգանքով էր խոսում իր կնոջ մոր մասին։ Հարցիս՝ ո՞րն է սկեսուրի հետ իր լավ հարաբերությունների գաղտնիքը, նա ինձ պատասխանեց.«Երբ ամուսնացա, վախեցած նայեցի ապագա զոքանչիս. Ես չափազանց շատ էի լսել պատմություններ ու բողոքներ զոքանչների մասին, և կարծում էի, որ դա բոլորի հետ է պատահում։ Երբ ամուսնացանք, զոքանչս հորիզոնում առանձնապես չէր փայլում։ Նա, իհարկե, ամեն օր զանգում էր դստերը. ես պարբերաբար լսում էի, թե ինչպես է կինը հեռախոսով զրուցում նրա հետ, բայց դրանով ամեն ինչ ավարտվում էր:Հետո մի երեխա ծնվեց, և ես մտածեցի, որ, հավանաբար, հիմա նա գիշեր-ցերեկ է անցկացնելու մեր բնակարանում՝ խելքը սովորեցնելու համար։ Բայց զոքանչս ինձ այստեղ էլ հիասթափեցրեց՝ մանկասայլակ գնեց, մանկական տակդիրներով մի ամբողջ ճամպրուկ քարշ տվեց ու
նորից անհետացավ։ Նա, իհարկե, օգնում էր, երբ պետք էր շտապ գնալ կլինիկա կամ ատամնաբույժի։ Մոտենում էր ամառը, և կնոջս հետ որոշեցինք գնալ ծովափ :Ես խնդրեցի զոքանչիս իր մոտ պահել մեր որդուն, մինչ մենք կմեկնենք հանգստի ու կվերադառնանք :Նա ինձ պատասխանեց.-Իհարկե, կարող էի թոռնիկիս ամառը տանել իմ մոտ, ինձ համար դժվար չէ։ Բայց ասա, իմ սիրելի փեսա, դու էլ ե՞րբ հնարավորություն կունենաս երեք տարեկան որդուդ ծով տանել։ Միայն այս տարի։ Որովհետեւ մեկ տարի հետո նա կդառնա չորս տարեկան :Մի քանի տարի հետո ձեր իսկ որդին այլևս չի ցանկանա ձեզ հետ ծով գնալ, քանի որ նա \
չափահաս կդառնա և կունենա իր ընկերները։ Նա արագ կմեծանա, և դուք նույնիսկ չեք ունենա այն քաղցր հիշողությունները, թե ինչպես եք առաջին անգամ, ձեռքը բռնած, խանդավառ երեխային առաջնորդում ալիքների մեջ: Չեք տեսնի, թե նա ինչպես է ավազե ամրոց կառուցում : Մի զրկեք նրան և ձեզ այդպիսի հաճույքից :Հավատացեք իմ փորձառությանը,- շարունակեց նա,- մեր երեխաները մեզ հետ են մեր կյանքի շատ կարճ ժամանակահատվածում: Եվ նրանց հետ անցկացրած յուրաքանչյուր պահը յուրահատուկ է։Եվ գիտեք, ես շատ մտածեցի. Հիշեցի, թե ինչպես ինձ ամբողջ ամառ անընդհատ ուղարկում էին տատիկիս մոտ գյուղ։ Հիշեցի, թե ինչպես հայրս միշտ ժամանակ չուներ ինձ համար, նա իր ողջ ժամանակը նվիրում էր աշխատանքին : Իսկ հետո, երբ ես մեծացա և հասուն մարդ դարձա, պարզվեց, որ ես իսկապես հիշելու ոչինչ չունեի։ Զոքանչս իսկապես իմաստուն կին է»։