Էդմոն Հրաչիկի Մարուքյան (հունվարի 13, 1981, Կիրովական, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ կուսակցական-քաղաքական գործիչ, փաստաբան, Հատուկ հանձնարարություններով Հայաստանի Հանրապետության դեսպան[1] (2022 թվականի մարտի 14-ից), «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ, «Human Rights Watch»-ի ազգային փորձագետ, 5-րդ գումարման ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր,
«Ելք» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու և 6-րդ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, 7-րդ գումարման ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, 2010 թվականից՝ «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ (2021-ին վերընտրվել է)[2]։ 2022 թվականի մարտի 14-ին նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։