Արսեն Թորոսյան (հունիսի 21, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ առողջապահության կազմակերպիչ և պետական գործիչ, 2018 թվականի մայիսի 12-ից մինչև 2021 թվականի հունվարի 18-ը[6] ՝ ՀՀ առողջապահության նախարար, ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար [7]։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։