Այս Ամանորին ես հյուր չեմ գնալու և, կներեք, չեմ ընդունելու, որովհետև ամանորյա ծախսերի առնվազն 100 հազար դրամը փոխանցելու եմ Զինվորին․ ֆլեշմոբ

ԿԱՐԴԱԼ ՈՒ ՄԻԱՆԱԼ
#ֆլեշմոբ
#ուրիշ_Ամանոր

▪️ Մոտ մեկ ամսից, երբ կսկսեք ինքնամոռաց գնումներ կատարել Ամանորի համար, հիշեք, որ առնվազն 1177 ընտանիքում Ամանոր չեն նշելու, որովհետև նրանց համար կյանքը կանգ է առել դեռ 2020-ում։
▪️ Մոտ մեկ ամսից, երբ կսկսեք միմյանց համար նվերներ գնել, հիշեք, որ առնվազն 1177 ընտանիքում նվերներ չեն գնելու, որովհետև ամենաթանկը նվիրել են հայրենիքին։
▪️ Մոտ մեկ ամսից, երբ կսկսեք զարդարել տոնածառը, հիշեք, որ առնվազն 1177 ընտանիքում տոնածառի լույսերը հավերժ մարել են։
▪️ Մոտ մեկ ամսից, երբ կսկսեք ձեր ամանորյա տոնական կերպարի մասին մտածել, հիշեք, որ առնվազն 1177 մայր սև է հագնելու։
Այս Ամանորին ես հյուր չեմ գնալու և, կներեք, չեմ ընդունելու, որովհետև ամանորյա ծախսերի առնվազն 100 հազար դրամը փոխանցելու եմ Զինվորին։
Այս Ամանորը նշելու եմ լուռ, հավատով, որ այն չի կրկնվելու։ Այս Ամանորին միայն խաղաղություն եմ երազելու։
Հ.Գ. Եթե ֆլեշմոբին միանա 5000 հոգի, մենք կունենանք 500 միլիոն դրամ։ Եկեք վերաարժևորենք Ամանորը։