Մեծ քրոջս ամուսինը շուտ մա հա ցավ : Խեղճ քուրս մնաց էրեխեքի հետ մենակ : Թե ինչ տան ջանք էր քաշում մենակ ինքը գիտի : Մամաս շատ էր օգնում, բայց դե մեծ կնիկ էր ու շատ բան չէր կարողանում անել : Որոշ ժամանակ անց նա էլ գնաց էն աշխարհ : Մեկ-մեկ գնում էի քրոջս էրեխեքի մոտ էի մնում, բայց դե ես էլ աշխատում : Քուրս մի կերպ էր հասցնում, տունը, հողամասը, սաղ իրա վրա էր : Երբ մեծ աղջիկը դառավ 12 տարեկան, սկսեց օգնել մորը։
Քրոջս կյանքը մի փոքր ավելի հեշտացավ, գիտեր, որ գոնե տունը ավլող կար, աման լվացող : Հետո աղջիկները հերթով մեծացան ու շատ օգնեցի մորը : Մեծ աղջիկը ամուսնացավ, հետո մյուսը : Որոշ ժամանակ անց երրորդ աղջիկն էլ ամուսնացավ : Հարևանի կնիկները կատակով ասում էին, որ հեսա քուրս էլ կամուսնանա : Թեկնածուներ կային, բայց քուրս ոչ մեկին էլ չուզեց :
Մի օր ես էլ ասեցի, ինչի չի ուզում ամուսնանա, ասեց, որ մինչև հիմա սիրում ա իրա մարդուն, չնայած, որ ինքը չկա :Հիմա քուրս թոռներ ունի, գալիս են հավաքվում են : Շատ ուրախ եմ քրոջս համար : Ինքս տեսել եմ, թե ինչ դժվարություններ ա տարել : Աստված օրհնի նրան; Ես միշտ հավատում էի, որ ամեն ինչ լավ ա լինելու։