Վլադիմիր Գասպարյանի դուստրն անդրադարձել է քրեական հետապնդման լուրին:ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը` Անգելինա Գասպարյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է այսօր համացանցում տարածված հրապարակմանը, որում նշվում էր, որ քրեական հետապնդում կա Վլադիմիր Գասպարյանի դստեր հանդեպ:
Նշենք, որ այսօր Գլխավոր դատախազությունը նշել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրե ական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի (Վլադիմիր Գասպարյան-խմբ) դուստրը՝ Յ.Գ.-ն, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին Կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վատնման եղանակով գույք է հափշտակել: