Առավոտյան աղոթք,Տեր Աստված ամենակարող, մարդասեր, օգնիր աշխարհին և մարդկությանը, ավելի շատ լույս հաղորդիր մարդկանց

Տեր Աստված ամենակարող, մարդասեր, օգնիր աշխարհին և մարդկությանը, ավելի շատ լույս հաղորդիր մարդկանց: Ողո րմի՛ր մեզ, Տեր Աստված, որ բոլոր ժամանակներում փառավորվում ես երկնքում և երկրի վրա:

Մաքրիր մեր հոգինե րն ու մարմինները, քավելով մեր մեղ քերը և փրկիր մեզ բոլոր տեսակի չա ր գործերից, Օգնիր ինձ, Տեր, մեղմել ձայնս, երբ խոսում եմ. գտնել լռությունը,իմ մեջ և ինձնից դուրս. օգնիր լսել շշուկով ասված խոսքերը.

զգալ հազիվ բացված ծաղկի բույրը. զանազանել բարին չար ից. բարի խոսքեր ասելու, մի՛շտ. օգնիր օրհնելու, չ արախոսելու ու անի ծելու փոխարեն. խորապես հասկանալ մարդկանց սրտ երում թաքնված երազներն ու փափաքները.

ծնկի գալու Սուրբ Մարմնիդ առաջ. լինելու մի մարդ, որի ձեռքերը կոպ տացել են աշխատանքից,բայց որի սիր  տը փափկել է սիրուց օգնիր տեսնել և միշտ ընդունել սխ ալներս. կյանքիցս իսպառ ջնջել հպարտությունն ու գոռոզ ությունը. ամեն օր կրել իմ խաչը.

ճանաչել Քեզ յուրաքանչյուր մարդու դեմ քում. սիրել բոլորին հավիտենական և միշտ նոր սիրով. հասկանալ և ընդունել, որ զավակնե րս ինձ պատկանող ապրանք չեն. ամենուր լինել Քո բերկրանքի արտահայտությունը. օգնիր ինձ, Տեր, միշտ ճանաչելու Քո ձայնը։ Ամեն։