Մեր մանկության սիրելի ջեմով ռուլետը այժմ կարող եք պատրաստել մեզ հետ։
Եվ այսպես, ձեզ անհրաժեշտ կլինի՝
Հավկիթ — 4 հ․
Կոկոսի շաքարավազ — 150 գ
Ալյուր — 200 գ
Փխրեցուցիչ — 1 թ/գ
Բուսայուղ — 1 ճ/գ
Վանիլին — 1/3 թ/գ
Շաքարի փոշի — 30 գ
Ջեմ (ծիրանի) — 150 գ
Հավկիթը շաքարավազի հետ լավ հարել մինչև սպիտակի, ավելացնել մյուս բաղադրիչները: Ջեռոցի մեծ տապակի մեջ փռել յուղաթուղթ(այն պարտադիր է), լցնել խմորը և տեղափոխել 170 աստիճան տաքացած ջեռոց։ Թխել 12-15 ր՝ խմորի վերնամասը թույլ կարմրում է:
Սեղանին նախապես փռել խոնավ սրբիչ, շրջել ռուլետը, հեռացնել յուղաթուղթը և սրբիչի հետ միասին տաք-տաք փաթաթել ռուլետը: Թողնել 5 ր, որպեսզի հասցնի ընդունել իր ձևը: 5 րոպե անց բացել, քսել ծիրանի ջեմը և կարելի է արդեն վայելել:
Եթե տապակը փոքր չափսով է, ապա այդ դեպքում բիսկվիթը ավելի հաստ կարող է ստացվել։ Կարող եք պատրաստել մրգային ջեմերով կամ ձեր նախընտրելի կրեմով: