Բաղադրիչներ. Ցորենի ալյուր՝ 600 գր, աղ՝ 1 թ/գ, սոդա՝ 1 թ/գ, լիմոնի աղ՝ 1/3 թ/գ, շաքարավազ՝ 2 ճ/գ, ջուր՝ 320 մ/լ, ձիթապտղի յուղ (արևածաղկի յուղը այս դեպքում հարմար չէ): Շերտավոր խմորի պատրաստումը. Ձիթապտղի յուղը դրեք սառնարանում 30 րոպե այնպես, որ այն մի փոքր թանձրանա: Ալյուրի մեջ ավելացրեք սոդան, շաքարավազը և աղը: Ամբողջը խառնեք:
Դանդաղորեն ավելացրեք ջուրը և խառնեք խմորը: Հնարավոր է, ալյուրի որակից կախված, ձեզ անհրաժեշտ լինի այլ քանակությամբ ջուր: Կողմնորոշվեք՝ ելնելով խմորի թանձրությունից: Այն պետք է լինի բավականաչափ փափուկ և էլաստիկ:
Փաթաթեք խմորը ցելոֆանի մեջ և թողեք՝ 20 րոպե հանգստանա: Ապա կրկին խառնեք խմորը և գրտնակեք այն, որքան հնարավոր է, բարակ: Խմորը պատեք ձիթապտղի յուղով: Բաժանեք 2 մասի և խմորի շերտերը դրեք իրար վրա այնպես, որ շերտերի յուղով պատված մասերը վերևում լինեն:
Խմորը փաթաթեք գլանակաձև՝ սննդի համար նախատեսված ցելոֆանով և դրեք սառցարան 15 րոպե: Ապա գլորելով բացեք խմորը և սկսեք աշխատանքը:Կարող եք օգտագործել ցանկացած լցոն: Այս շերտավոր խմորն անհավանական թեթև ու փափուկ է ստացվում: Անպայման գրի առեք բաղադրատոմսը և զարմացրեք ձեր մտերիմներին: