Ձմռան առաջին ամիսն արդեն իրականություն է, և առաջին իսկ օրերից սկսած ձմեռն ասես իրեն զգացնել տվեց․ դանդաղորեն, քայլ առ քայլ ձմեռային ցուրտ եղանակը փորձում է մտնել իր տիրապետության տակ։
Օդերևութաբանները տարեմուտին փորձում են հայտնել իրենց կատարած կանխատեսումները և տեղեկացնել, թե ինչպիսին կիլինի եղանակը տվյալ տարում։ Եվ ահա Գագիկ Սուրենյանը եղանակային տվյաներ է հայտնել հանրությանը։ Օդերևութաբանը մի քանի տարիների ձմեռային ժամանկաահատվածի եղանակային տվյալներ է առանձնացրել և ներկայացրել համացանցային իր տիրույթում։
Նա մասնավորապես գրել է․ «Եղել են տարիներ, օրինակ՝ 1994թ-ին, երբ դեկտեմբերի այս օրերին հանրապետության լեռնային մարզերում դիտվել է -25․․․-30, իսկ Արարատյան դաշտում ու Երևանում -18․․․-20 աստիճան սառնամանիք»։Բերված վիճակագրությունից պարզ է դառնում, որ նույն ժամանակահատվածում եղել են նաև սառնամանիքներ։Իսկ այս տարվա դեկտեմբեր ամսվա համար Գագիկ Սուրենյանը կանխատեսում է հիմնականում չոր և պակաս տեղումներով եղանակ։