«Խնդրեցե՛ք Աստծուց և Նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք և կբացվի ձեր առաջ»: Ղուկաս 11:9 Քրիստոս մեզ կոչ անելով աղոթքի, սովորեցնում է, որ այն ոչ միայն խոսքերն են, որ արտաբերում ենք, այլ նաև ենթադրում է գործ։ Այսինքն` աղոթքը կյանք է, որը մենք ապրում ենք, այլ ոչ` այն բառերը, որոնք արտաբերում ենք :
Չէ՞ որ միայն գործերով կարող ենք փաստել մեր աղոթքի անկեղծությունը։ Իսկ անկեղծ աղոթքը երբեք անպատասխան չի մնում։ Կարևոր է հասկանալ, որ աղոթքով մենք դիմում ենք Նրան, Ով լիարժեք ճանաչում է մեզ, գիտի մեր կարիքները և անսահմանորեն սիրում է մեզ։ Հաճախ մեր աղոթքի պատասխանն այն չի լինում, ինչ ակնկալում ենք, բայց նույնիսկ Աստծո լռության մեջ բացահայտվում է Տիրոջ սերն ու երկայնամտությունը։