Ջերմուկցի 10 տարեկան Արամի նամակը Ձմեռ պապիկին.«Բարև ձմեռ պապ ջան։Ես ինձ համար նվերներ չեմ խնդրում, փոխարենը ավելի կարևոր ու թանկ բան եմ խնդրում։Իմ հայրիկը զո հվել է սեպտեմբերի 14ին` Ջերմուկում։
Բայց իմ հայրիկին դեռ չենք հուղա րկավորել։Ես լսել եմ մայրիկիս ու տատիկիս խոսակցությունը, և գիտեմ, որ մեզ թույլ չի տալիս թշն ամին, որ հայրիկիս վերցնենք, հայրիկս դեռ թշն ամու մոտ է։
Շատ եմ խնդրում, թե կարող ես, էնպես արա, որ հայրիկիս տան, նրան տանենք պանթեոն, որ ես էլ նրան ծաղիկներ տանեմ։Ինձ տոնածառ պետք չի, ՉԵՄ ուզում, միայն այդ մի խնդրանք ունեմ։Արամ, 10 տարեկան»։