Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Հանրապետության հրապարակում գտնվող անօրինական շինությունները. այս պահին ապամոնտաժվում է ազգային պատկերասրահին կից գործող սուրճի կրպակը:Տեղում են կրպակի սեփականատերերը, ներկայացուցիչը, ոստիկանության մեծաթիվ աշխատակիցներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ:Սեփականատերի ներկայացուցիչը ոստիկանության աշխատակիցներին տեղեկացրեց, որ դա տարանի որոշմամբ կրպակի վրա 2 անգամ արգ ելանք է դրված, ինչը նշանակում է, որ այն քանդել, ապամոնտաժել չի կարելի:
Սրան ի պատասխան՝ ոստ իկանության աշխատակիցները հորդորեցին բոլոր հարցերով ՀՀ ոստի կանություն դիմել գրավոր տարբերակով, իսկ քաղաքապետարանի աշխատակիցն էլ տեղեկացրեց, որ իրենք գիտեն, տեղյակ են դա տարանի և մնացած բոլոր որոշումների մասին, չեն անում անօր ինական գործողություններ, իրենց քայլերը հիմնավորված են:Որոշ ժամանակ կարճ լեզվակռ վից հետո ոստ իկանները բերմ ան ենթարկեցին սեփականատիրոջը և նրա ներկայացուցչին:Ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են: