Այս աղցանը Ձեր Ամանորյա սեղանի զարդը կդառնա։
Բաղադրատոմս
300գ. հավի կրծքամիս
150գ. պանիր
4 հատ ձու
1 հատ գազար
1 հատ կիվի
100գ. կոնսերվացված եգիպտացորեն
3ճ.գ. մայոնեզ
Պատրաստման եղանակ
Պատրաստել բոլոր անհրաժեշտ բաղադրիչները,խաշել հավի կրծքամիսն ու գազարը,ինչպես նաև ձուն(7֊9րոպե)։Պանիրն ու գազարը քերել։ Նույն ձևով քերել նաև ձուն։Քառակուսիներով կտրատել հավի կրծքամիսը։Այժմ պետք է դասավորել աղցանը։ Վերցնել տափակ տարա,դնել ձուն և վրան մայոնեզ լցնել։Վրան ավելացնել հավի կրծքամիսը և կրկին մայոնեզ լցնել։Հաջորդ շերտը գազարն է։ Այնուհետև ավելացնել պանիր և մայոնեզ քսել վրան։