Մի անգամ Աստված իր մոտ է կանչում բոլոր կենդանիներին ու․․․ երկար տարիների պատմություն ունի, սակայն մինչ օրս չի կորցրել իր արդիականությունը

Մի օր Աստված իր մոտ է կանչում բոլոր կենդանիներին ու․․․ երկար տարիների պատմություն ունի, սակայն մինչ օրս չի կորցրել իր արդիականությունըՄի օր Աստված իր մոտ է կանչում բոլոր կենդանիներին և ասում․․․Այս առակը տարիների պատմություն ունի.Այս առակը երկար տարիների պատմություն ունի, սակայն մինչ օրս չի կորցրել իր արդիականությունը,իսկ դա վկայում է այն մասին, որ մարդու կյանքն այնքան էլ չի փոխվել վերջին հարյուրամյակների ընթացքում։

Աստված հավաքում է բոլոր կենդանի էակներին և որոշում բաշխել յուրաքանչյուրին իր ապրելու երկարությունը։ Առաջին հերթին իր մոտ է կանչում մարդուն․-Դու մարդ ես, խոշոր էակ ես, այնպես որ քեզ 20 տարի եմ տալիս։-Քիչ է․․․ -մտածում է մարդը, բայց չի վիճում Աստծո հետ և մի կողմ է անցնում։Հետո մոտենում է ձին․-Ձի, վերցրու, քեզ 40 տարվա կյանք եմ նշանակում, մեծ կենդանի ես, երկար էլ ապրիր։

-Խնդրում եմ, խղճա ինձ։ 40 տարի պարանոցիս ու մեջքիս ինչպես եմ այդքան ծանրություն կրելու։ Ինձ 20-ը բավական է․․․Մնացածը մարդուն տուր։Աստված համաձայնվում է և իր մոտ կանչում կովին։ 40 տարի էլ առաջարկում է կովին, սակայն վերջինս հրաժարվում է․-Աստված ջան, չեմ ուզում։ Ես ինչպես 40 տարի դիմանամ ինձ կթելուն։ 20-ը հերիք է, մնացած տարիները թող իմ փոխարեն մարդը ապրի։Աստված համաձայնվում է և հաջորդիվ իր մոտ է կանչում շանը։-Շուն, 30 տարի կապրես։

-Աստված իմ, գթա ինձ։ Ինչի՞ս է պետք 30 տարի կապված նստել դռան մոտ ու հաչալ, մեկ էլ ոսկո րներ կրծել։ Տուր ինձ 15, 15-ն էլ մարդուն թող լինի։Իսկ Աստված ի՞նչ։ Համաձայնվեց, հետո էլ կանչեց կատվին, ով իրեն առաջարկված 20 տարուց 10-ը տվեց մարդուն՝ չցանկանալով այդքան ժամանակ ապրել ու մուկ բռնել։Այդ ժամանակվանից էլ մարդ այսպես է ապրում․․․-Սկզբում 20 տարի ապրում է անհոգ ու ուրախ։ Հետո գալիս են ձիու տարիները, երբ մարդ աշխատում է, իր մեջքին կրում ծանր բեռը՝ աշխատանք, տուն, ընտանիք․․․

Հաջորդ 20 տարիները, որոնք կովն էր նվիրել, ապրում է հանուն երեխաների, թոռների, ովքեր «կթում ու կթում են»՝ պահանջելով տուն,մեքենա, գումար․․․Հետո շան տված 15 տարիներն են,երբ մարդ նստում է տանը, հսկում այն, փոքր երեխաներին հետևում,երբեմն դուրս գնում։Իսկ երբ գալիս են կատվի տարիները, կախված է նրանից՝ թե որքանով բախտը կբերի․ կամ կշոյեն գլուխը, կամ էլ դուրս կգցեն