Նոր էի ընդունվել աշխատանքի ու փորձում էի հարմարվել կոլեկտիվին: Մոտիկացա իմ հետ նույն սենյակում աշխատող աղջկա հետ: Պատմում էր, որ պատրաստվում ա ամուսնանա: Մի շաբաթից հարսանիքն ա ու ինձ էլ հրավիրեց: Մտաածեցի, որ լավ առիթա կոլեկտիվի հետ ուրախանալու համար: Սիրուն հագնվեցի ու գնացի: Մտանք դահլիճ: Բոլոր հյուրերն արդեն նստած էին սեղանի շուրջ, երբ մենք ներս մտանք։ Հյուրերը շատ էին` մոտ 150, իսկ դահլիճը սիրուն զարդարված էր տարբեր գույներով։ Մեկ էլ զգացի, ինչ որ մեկը ուշադիր ինձ ա նայում: Շրջվեցի ու ծնկներս դողացին:
Ես Ես հասկացա, որ դա սեր էր առաջին հայացքից։ Ինքը նայում էր ինձ, սիրտս արագ խփում էր: Ամբողջ ժամանակ իրար էինք նայում: Ոչ կերա, ոչ խմեցի, ոչ էլ պարեցի: Սիրահարվել էի փեսուն: Շուտ գնացի տուն:Հաջորդ օրը ես դուրս եկա աշխատանքից, նա այնտեղ էր և սպասում էր ինձ։ Ես չհասկացա, թե ինչպես հայտնվեցի նրա մեքենայում։ Նա սկսեց համբուրել ինձ, ես չմերժեցի։
Ամբողջ օրը միասին անցկացրինք։ Հետո գնացինք իմ տուն ու գիշերը իմ տանը մնաց: Գնալուց առաջ խոստացավ, որ կնգա հետ կխոսի ամուսնալուծության մասին: Ու պահեց իրա խոսքը։ Մի երկու օրից միասին էինք ապրում։Շուտով ինձ ամուսնության առաջարկ արեց, և մենք ամուսնացանք։ Դե, իհարկե, դուրս եկա աշխատանքից, սաղ ինձ ամոթանք էին տալիս: Թե ինչ խոսքեր եմ լսել իմ հասցեին, բառերով չեմ կարա նկարագրեմ: Կարևորը, որ մենք իրար հետ երջանիկ ենք: