Մի աֆրիկացի թագավոր ունենում է մտերիմ ընկեր, ում հետ միասին անցկացրել էին մանկությունը ու շարունակում էին ընկերություն անել մեծ հասակում։ Ընկերը ցանկացած իրավիճակ քննարկելիս՝ անկախ նրանից դրական էր թե բա ցասական, միշտ ասում էր․—Դա լավ է։Մի օր թագավորը ընկերոջ հետ միասին գնացել էր որսի։ Մինչ ընկերը նախապատրաստում էր զե նքերը, թագավորը պատահաբար անզգույշ վարվեց զե նքի հետ, ինչի արդյունքում զր կվեց ձեռքի բութ մատից։ Ընկերը՝ ինչպես միշտ, ասաց․—Դա լավ է։
Թագավորը բա րկացավ՝ պատասխանելով, որ մատից զր կվելու մեջ ոչ մի լավ բան չկա ու իր աշխատողներին հրամայեց ընկերոջը տանել բ անտ ու կո ղպել։Մոտ 1 տարի անց թագավորը միայնակ գնացել էր որսի անծանոթ վայր, որտեղ, իր կարծիքով, անվտանգ էր։ Սակայն նրան գե րի են վերցնում մարդակե րները, տանում իրենց գյուղ, փայտ բերում ու կրակ վառում։ Բայց երբ ուշադրություն են դարձնում, տեսնում են, որ նրա մատը չկա, ու բաց են թողնում։Մարդակե րների ցեղը սնա հավատ էր․ նրանք երբեք չէին ուտում նրանց, ում մարմնի վրա կային լուրջ վնա սվածքներ կամ որևէ մաս պակասում էր։
Թագավորը շնչակտուր հասնում է տուն, հիշում այն օրը, երբ զրկվել էր մատից, և խիղճը սկսում է տանջել, որ ընկերոջ հետ նման կերպ է վարվել։ Նա իսկույն շտապում է բանտ․—Ընկերս, դու իրավացի էիր, ինչ լավ է, որ առանց մատի եմ մնացել։ Դրա շնորհիվ ողջ մնացի։ Ներիր, որ քեզ բ անտ եմ ուղարկել, շատ եմ զղջում դրա համար։—Բան չկա զղջալու, դա լավ է։—Ի՞նչ ես խոսում, ինչ լավ բան կա նրա մեջ, որ իմ մե ղքով մի ամբողջ տարի անցկացրել ես բանտում։—Եթե բանտում չլինեի, քեզ հետ որսի եկած կլինեի, ու ինձ հաստատ կուտեին։ Այնպես որ դա շատ լավ է։