98-ամյա մայրը տեղափոխվել է ծերանոց՝ խնամելու իր 80-ամյա որդուն, առանց հու զմունքի հնարավոր չէ կարդալ

Ի՞նչը կարող է ավելի ուժեղ լինել, քան մայրական սերը: Ոչինչ : Մայրական սերը սահմաններ չունի և նույնիսկ շտ ծեր տարիքում մայրը չի դադարում հոգ տանել իր զավակների մասին: Այս պատմությունը դրա վառ ապացույցն է:98-ամյա Ադա Քիթինգը որդու՝ 80-ամյա Թոմի հետ տեղափոխվել է ծերանոց՝ նրան խնամելու համար:

Որդին հատուկ խնամքի կարիք ունի։ Ապաստանի աշխատակիցները չեն կարող նրան պատշաճ հարմարավետություն և խնամք ապահովել։ Թոմի մայրը ամբողջ կյանքում աշխատել է որպես կրտսեր բուժքույր, ուստի կնոջ օգնությունը այս պարագայում անփոխարինելի է Մինչ թոշակի անցնելը Թոմն աշխատել է որպես նկարիչ և դեկորատոր :Նա գնաց ծերանոց, քանի որ մշտական խնամքի կարիք ուներ։ Մայր ու որդի իրար շատ են սիրում, ամեն երեկո իրար բարի գիշեր են մաղթում։

Նրանք ամեն ինչ անում են միասին, հատկապես սիրում են միասին հեռուստացույց դիտել։ Եթե Ադան գնում է վարսավիրանոց, Թոմը սպասում է նրա վերադարձին, և երբ մայրը վերադառնում է գրկում է նրան։ Թոմն իր ողջ կյանքում երբեք չի ամուսնացել, նա տարիների մեծ մասն անցկացրել է մոր կողքին։ Նրանց միջև սերտ, աներևակայելի ամուր կապ կա:«Կարևոր չէ, թե քանի տարեկան ես, դու միշտ մայր կմնաս»,- ասում է Ադան։