Պապիի հետ նստած էինք, մեկ էլ գյուղապետի տղեն էկավ մեծ մեքենայով, ես էդ օրը չեմ մոռանա

Մեր գյուղում մի պապիկա ապրում : Շատ բարի մարդ ա Գառնիկ պապին: Գյուղում իրան բոլորը շատ են սիրում : Ես իրա կնոջը՝ Անուշ տատիին աղոտ եմ հիշում, ինքն էլ էր շատ լավը : Ինձ միշտ կանֆետ էր տալիս : Իրանց տղեն գետի մեջ խեղդվեց, դրանից հետո Անուշ տատին հի վանդացավ ու մա հացավ : Մամաս ասում էր, չդիմացավ տղու կոր ստի ցա վին : Հետո Գառնիկ պապին էլ չամուսնացավ, ինքը շատ էի սիրում իրա կնոջը : Գյուղացիները պատմում էին, որ ամեն օր գնում ա կնգա ու տղու գե րեզ մանին :

Էս վերջերս գնացել էի գյուղ : Տեսնեմ Գառնիկ պապին կուչ էկած նստածա դռան դեմը : Ծերացել ա արդեն : Մոտիկացա բարևեցի : Շատ ուրախացավ ու ներս հրավիրեց : Հետո պատմեց, թե ինչ դժվարա իրա համար մենակ ապրելը : Գյուղապետը ասել էր արի տանեմ ծերանոց, Գառնիկ պապին չէր համաձայնվել : Հիմա ոչ ցախ ուներ, ոչ ձմեռվա պաշար : Գնացի մեր տնից տաք ճաշ բերեցի : Կերավ, ասեց, մամադ միշտ էլ համով բաներա բերում ինձ : Մեր գյուղում մարդիկ լավն են, բարի են, բոլորն էլ օգնում են Գառնիկ պապիին :

Իրար հետ նստած էինք, մեկ էլ դրսից մեծ մեքենայի ձեն էկավ : Դուրս եկանք ու տեսանք, որ գյուղապետի տղեն մի մեքենա ցախա բերել Գառնիկ պապիի համար, մի մեշոկ կարտոշկա ու էլի լիքը ուտելիք :Ո՜նց ուրախացավ Գառնիկ պապին, ուրախությունից սկսեց լացել : Օգնեցի շուտ-շուտ դատարկեցինք ցախը, փեչը վառեցինք, տունը տաքացավ :Այ որ էս գյուղապետի տղու նման մարդիկ շատ լինեն, ոչ մեկ կարիքի մեջ չի մնա :