Միքայել Մովսեսի Պողոսյան (մայիսի 31, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ, պրոդյուսեր, ՀՀ ժողովրդական արտիստ (2015)[1]։Ծնվել է 1954 թվականին Երևանում։ 1971 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի կերամիկայի բաժինը։ 1979 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանական
ֆակուլտետը։ 1976-1991 թվականներին աշխատել է Երևանի Կամերային թատրոնում, 1978-1992 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասան, 1982-1994 թվականներին խաղացել է Համազգային թատրոնում։ Հանդես է եկել «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ», «Արալեզ», «Կամո», «Երևան – Լոս Անջելես – Երևան», «Խաթաբալադա», «Բարի գալուստ» և այլ ներկայացումներում։ Այժմ անկախ ստեղծագործող է։