Մարդուս ու տղուս լքեցի հանուն ուրիշ տղամարդու, բայց ինչ իմանայի, որ կյանքը ինձ սենց դա ժան կպատ ժի, ո՞ր մեղքիս համար

Ջահել ժամանակ ես շատ սիրուն էի, տղամարդկանց ուշ քը գնում էր իմ համար: Ինձ էլ դուր էր գալիս ուշադրության կենտրոնում լինել: 21 տարեկանում ծանոթացա Սմբատի հետ, մեր գործարանում էր աշխատում: Սիրում էինք իրար ու ամուսնացանք: Սմբոն լավ մարդ էր շատ, հոգատար էր, ուշադիր էր իմ նկատմամբ: Ամուսնությունից մի տարի հետո տղես ծնվեց: Սմբոն ինձ շատ էր օգնում: Բայց մի բանը լավ չէր: Սմբոն շատ փող չէր աշխատում, բայց ես սիրում էի շքեղ կյանքը: Տղես մեծացավ, գնաց մանկապարտեզ, ես էլ ընդունվեցի աշխատանքի: Մեր աշխատողներից մեկը սկսեց կողքերս պտտվել:

Գևորգն ինձ թանկ ռեստորաններ էր տանում, թանկ նվերներ էր տալիս: Հարուստի տղա էր: Մարդս ջոկել էր, որ ուրիշ մարդ կա իմ կյանքում: Ես էլ խոստովանեցի, ասեցի, որ ուրիշին եմ սիրում: Մենակ մի բան հարցրեց. Մեր տղու մասին մտածե՞լ ես:Բաժանվեցինք, ես տեղափոխվեցի Գևի առանձնատուն: Ինձ ձեռների վրա էր պահում: Տարվա մեջ 4-5 անգամ գնում էինք հանգստանալու: Ես ուզում էի իրանից էրեխա ունենայի, բայց ինքը չէր ուզում: Որոշ ժամանկ հետո զգացի, որ սառել ա իմ նկատմամբ, տուն չէր գալիս:

Հասկացա, որ իրա կյանքում ուրիշ կին կա: Ու չեի սխալվել:Մի օր էլ իրիկունը էկավ ու ասեց, որ էլ ինձ չի սիրում, ուրիշին ա սիրում ու պատրաստվում ա ամուսնանա, ինձ էլ ասեց, որ հավաքեմ իրերս ու ազատեմ բնակարանը:Մինչև օրս մենակ եմ ապրում, մեկ-մեկ տղես ինձ այցելության ա գալիս, չնայած զգում եմ, որ հոգու խորքում ինձ չի ներել: Աղջիկներ ջան, գնահատեք իրական սերը, թե չէ մի օր իմ վիճակում կհայտնվեք: