Երկու տարի առաջ ես չէի կարրող պատկերացնել, որ մի օրում կյանքս գլխիվայր շուռ կգա: Երբ կինս սպասում էր երրորդ երեխային, ոչ մի առո ղջական խն դիր չուներ: Ամեն ինչ ընթանում էր, ինչպես ասում են, հալած յուղի պես: Բայց աղջկաս ծնվելուց երեք ամիս անց մի օր կինս գիտակ ցությունը կորցրեց: Մտածեցինք, որ գերհոգնածությունից է, որովհետև մեր փոքրիկը շատ անհանգիստ էր, գիշերները չէր քնում: Հետազոտության արդյունքում կնոջս մոտ հայտնաբերվեց ծանր հի վան դություն, ավելին, նրանք շատ քիչ էր մնացել: Բժ իշկները վեց ամիս տվեցին: Ես չէի ուզում հավատալ դրան, ինձ թվում էր ինչ
որ սխալմունք կա: Բայց կնոջս վիճակը օր օրի վա տանում էր: Ու մի օր էլ նա քնեց հավերժական քնով: Ես մնացի միայնակ երեք երեխաներիս հետ: Մեր հարազատներից ոչ մեկը չմտածեց ինձ օգնելու մասին: Ես ֆինանսական օգնության մասին չեմ խոսում: Ոչ տատիկները, ոչ հորաքույրներն ու մորաքույրները, ոչ մեկը: Միայն իմ հեռավոր ազգականուհին՝ 19 -ամյա Սրբուհին գալիս էր հաճախակի և օգնում տնային գործերում: Պատկերացրեք, թե որքան դժվար էր ինձ համար: Կնոջս կենդանության օրոք, ես երբեք գազօջախի մոտ չեմ կանգնել, իսկ այժմ պետք է կերակրեի իմ երեք երեխաներին:
Իմ ազգականուհին գալիս էր շաբաթը երկու անգամ և փորձում էր թեթևացնել իմ հոգսը:Մի օր էլ կնոջս մայրը զանգահարեց ու ասաց. ԻՆչպե՞ս չես ամաչում, դու պղ ծում ես իմ աղջկա հիշատակը, սիրուհուդ ներկայացնում ես իբր ազգականուհի:Ես նրան ասացի. Իսկ դուք ինչպե՞ս եք հանգիստ խղճով քնում, երբ գիտեք, որ ձեր թոռները խնամքի կարիք ունեն, իսկ դուք մատը-մատին չեք տալիս:Այդ օրվանից ի վեր ես ոչ զոքանչիս հետ չեմ շփվում: Ի դեպ, ես նույն խոսքերն ասել եմ իմ մայրիկին: