Երիտասարդ ընտանիքը վիճակախաղով շահել է ձյունաճերմակ առանձնատուն: Վիճակախաղի տոմսն արժեր ընդամենը 13 դոլար: Պատկերացնու՞մ եք, շահել 5 միլիոն ֆունտ արժողությամբ տուն ընդամենը 13 դոլարով:Այս երիտասարդ զույգը վերջերս էր ծնող դարձել: Նրանք վիճակախաղով շահել են Ասկոտում գտնվող ձյունաճերմակ առանձնատունը։ Կինը 10 ֆունտ արժողությամբ երջանիկ տոմս էր գնել և հենց այդ տոմսի շնորհիվ նրա ընտնիքը դարձել է 3,5 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ շքեղ տան սեփականատեր:
Omaze-ը խաղարկում է մրցանակներ, իսկ վիճակախաղի տոմսերի վաճառքից ստացված հասույթի մի մասը ուղղվում է բարեգործությանը: Այս կնոջ ամուսինը տարիներ շարունակ վիճակախաղի տոմսեր էր գնում՝ հույս ունենալով ինչ-որ բան շահել, բայց նրա բախտն այդքան էլ չէր բերել։ Այդ տարի նա մոռացել էր գրանցվել, բայց կինը անսպասելիորեն որոշեց ինքը գնել տոմսերը։ Նա ամուսնուն չէր ասել, որ տոմս է գնել:Նրանք ապրում էին Արևելյան Լոնդոնում գտնվող սովորական տանը։ Նրանց երեխան ութ ամսական է: Եվ մի օր
հաղորդավարը եկավ զույգի մոտ և ասաց, որ նրանք հաղթել են վիճակախաղում: Նրանց հանձնեց երազանքների տան բանալիները: Զույգը ուրախությունից լաց էր լինում:Նարնք կարող են վաճառել կամ վարձով տալ իրենց տունը, եթե ցանկանան: Այնուամենայնիվ, Omaze-ը նման մրցանակ շնորհելիս հաշվի է առնում հարկերն ու տարբեր ծախսերը և նրանց տվել է $27,000 կանխիկ գումար բնակարանամուտի խնջույքի համար: