Հա՜յր, որ լսում ես Քո զավակների աղոթքը և օրհնում ես Քո Անունը կանչողներին, իմ երեխաների բարին կամենալով, Քեզ եմ ապավինում` որպես մեր բարեգութ Հոր

Հա՜յր, որ լսում ես Քո զավակների աղոթքը և օրհնում ես Քո Անունը կանչողներին, ահա ես, ծնողական ամենաբարի զգացումներով լեցուն, իմ երեխաների բարին կամենալով, Քեզ եմ ապավինում` որպես մեր բարեգութ Հոր, ուստի թող ամեն բան Քո բարի կամքի համեմատ լինի: Դարձրու ինձ իմ երեխաներով ուրախացող ծնող,

արժանացրու ինձ նրանց հետ միասին կանգնելու Քո առջև, որպեսզի ես էլ մյուս ծնողների նման ասեմ. ՙԱհա ես և իմ երեխաները, որոնց Դու տվեցիր ինձ՚ (Եբր.2.13): Թող փրկվածների հետ միաբան մենք էլ փառավորենք անսահման բարությունդ, հավիտենական սերդ, և օրհնենք սուրբ անունը Քո` Հայր, Որդի և Սուրբ Հոգի, հավիտյանս հավիտենից: Ամեն: