Ես սկսեցի փնտրել մեկին, ով հոգ կտանի մամայիս մասին, բայց հարազատներս ինձնից երես թեքեցին, ասում են, որ ես ինքս պետք է մորս նայեմ, բայց ի՞նչ վատ բան կա դրա մեջ

Մամաս արդեն ծեր կինա, 80 տարեկանա: Ապրում ա գյուղում: Ինչ անում եմ, չի գալիս քաղաք իմ մոտ: Պապաս վաղուց ա մա հացել: Ես էլ ամուսնացա ու տեղափոխվեցի քաղաք: Հիմա մեծ տղես արդեն ամուսնացածա, առանձին ա ապրում: Թոռնիկ ունեմ: Շատ լավ ամուսին ունեմ, միշտ հարգել ա իմ մամային: Միշտ գնացել ենք, ամեն ինչով ապահովել ենք: Ամուսինս ջրի ու

զուգարանի հարցն էլ ա լուծել ու մամայիս տանը շատ համարա: Վերջերս ամուսնուս առո ղջական վիճակը էդքան էլ լավ չի: Չեմ կարողանում իրան մենակ թողնեմ: Մամայիս խնդրեցի, որ գա իմ հետ ապրի չուզեց, ասեց ես գյուղի կին եմ, չեմ կարա քաղաքում ապրեմ: Որոշեցի մեկին գտնեմ, որ մամայիս խնամի:Ոի էդ օրվանից սաղ բարեկամներս հետս թշ նամացան: Սաղ ասում են, որ ես խիղճ չունեմ, հարազատ մորս չեմ ուզում խնամել: Գյուղի հարևաններն էլ մի կողմից են ամո թանք տալիս:

Չեմ հասկանում, ում ի՞նչ գործն ա: Ես չեմ կարա ամուսնուս թողնեմ գնամ նստեմ մամայիս կողքը, մամայիս էլ չեմ կարա առանց խնամք թողնեմ: Ընկել եմ էրկու քարի արանքը:Բայց չէ որ խնամող վարձել չի նշանակում, որ ես հրաժարվում եմ ին ծնողից: Ես պատրաստ եմ վճարել նրան, ով հոգ կտանի իմ մամայի մասին: Ի՞նչ վատ բան կա դրանում: