Ամուսինս պայմանագրային զինծառայողա: Ես ամուսնանալուց գիտեի, որ հեշտ չի լինելու իմ կյանքը: Մյուսների պես անհոգ չեմ լինելու: Բայց հենց էտ էր ինձ գրավում, որ ունեմ նվիրյալ ամուսին: Սաղ կյանքս սպասումով ու աղոթքներով եմ անցկացրել: Սահամնին մի հատ լարվածություն էր լինում տեղ չէի գտնում: Ու տենց ստրեսներով ու ապրումներով երեխեք եմ ունեցել ու մեծացրել:
Ժամանակ էր գալիս նեղվում էի, ասում էի երբ պիտի թոշակի անցնես: ԷԼ չեմ դիմանում: Ինչ հասկացանք մենք մեր կյանքից: Սաղ կյանքներս անցավ ստեղից ընդեղ, սահմաններին ու պոստերում: Ասում էի, դու քո զինվ որներին ու հայրենիքդ ավելի ծատ ես սիրում, քան ինձ ու երեխեքիդ: Ջղա յանանում էր, ասում էր չես հասկանում, որ ընտանիքը հենց հայրենիքիցա սկսում: Ու ձեր հանդեպ ունեցած սերնա, որ ուղղորդումա հայրենիք սիրել ու պաշտպանել հանուն ձեզ:
Մի քանի օր առաջ էլի պոստեր պիտի գնար: էտ օրը անընդհատ մի զգացում ունեի, որ պիտի փաթաթվեմ իրան ու ասեմ, որ շատ եմ սիրում ու հպարտանում իրանով: Ասեմ, որ ինձ շատա պետք ինքը, որ առանց իրա ես չկամ ուղղակի: Բայց ինձ զսպեցի, չուզեից լարվեր դիրքեր բարձրանալուց առաջ ու մտածեր, որ նեղված եմ: Ճանապարհել եմ տենց ու կռի վը սկսեց:
Հիմա գլխիս եմ տալիս, չասած խոսքերիս համար, ամեն ինչ կտայի, որ էտ օրը գրկեի իրան ու ասեի էն ինչ մտածում եմ: Աստված եմ կանչում, որ անփորձանք լինի ու գա հասնի մեզ: Ահավոր օրեր էին, քանի օր լուր չունեինք իրենցի հետո զանգեց ասեց, որ լավա: Ուշ ուշա զանգում, ու ահավոր վատ եմ տանում: Երբեք մի զսպեք ձեզ ու ձեր զինվորական ամուսիններին միշտ ասեք, որ շատ եք սիրում ու հպարտանում: Մի օր կարողա ուշ լինի ուղղակի: