Դուրս գալով դահլիճից, որտեղ տեղի էր ունենում իմ հարսանիքը, պատահաբար լսեցի մտերիմ ընկերուհիներիս խոսակցությունը, նման բան ես չէի սպասում

Ես երբեք նիհար չեմ եղել, չնայած միշտ էլ երազել եմ գեղեցիկ ու սլացիկ կազմվածք ունենալու մասին: Շատ դիե տաներ եմ փորձել, մարզվել եմ, բայց ոչ մի բան չի օգնել: Ես նույն թմբլիկն էլ մնացել եմ: Դպրոցում ինձ շատ էին ծաղրում, ինչ անուն ասես չէին կպցնում: Համալսարանում մի քիչ ուրիշ էր, էստեղ ավելի շատ հետևից էին բամբասում: Մի պլյուս կար, որ գոնե չէի լսում: Ականջիս հասնում էին փսփսոցներ, բայց հաշվի չէի առնում: Պիտի ասեմ, որ չնայած իմ ավելորդ քաշին, շատ երկրպագուներ եմ ունեցել:

Իմ սիրած տղան ինձ ամուսնության առաջարկություն արեց, ես տվեցի իմ համաձայնությունը: Պատրաստվում էինք հարսանիքի: Գնացինք իրա ծնողների տուն, որ քննարկենք մի քանի հարցեր, հենց հերթը հասավ հարսի շորին, ապագ սկեսուր մայրիկս ասեց. Դու սպիտակ շոր մի հագի, ավելի չաղ կերևաս: Ես չէի պատկերացնում հարսանիքին ինձ ուրիշ զզգեստով: Չէ՞ որ հարսը ես եի: Էլ ինչ հարս առանց հարսի շորի: Հարսանիքի օրը ամեն ինչ լավ էր, բոլորը լավ քեֆ էին անում: Կիսուրս մոտիկացավ ինձ ու ասեց. Ասում էի չէ սպիտակ շոր մի

հագի, տեսնում ես ինձ չաղ ես երևում: Տրամադրությունս ընկավ, ուզեցի սրահից դուրս գամ: Անցնում էի ու լսեցի, որ ընկերւհիներիցս մեկն ասումա. Հլը էս կովին նայեք, ինչ էլ երևակայում ա, ինչ ա գտել Արամը սրա մեջ: 6 տարի ա արդեն ամուսնացած եմ ու շատ երջանիկ եմ, որովհետև շատ սիրված եմ ամուսնուս կողմից, միշտ գեղեցիկ ու ջերմ խոսքեր եմ լսում, թանկ նվերներ եմ ստանում: Իսկ իմ ընկերուհի կոչեցյալներից ոչ մեկը այդպես էլ չգտավ իր երջանկությունը: