Ես եմ Տերը, քո բոլոր կարիքները հոգացողը։ Դու պետք է անպայման վստահես ու ապավինես Ինձ։ Վստահիր մինչև ամենավերջին վայրկյանը, վստահիր և մի վախենա։ Դու պետք է ամբողջովին կախում ունենաս միայն Աստվածային Զորությունից։ Ես քեզ չեմ մոռացել, քո օգնությունը տեղ կհասնի։ Իրականացված կտեսնես ու կաճանաչես Իմ Աստվածային Զորությունը։ Ով հիմա կարդում է այս տողերը,
Աստված թող նվիրի նրան այն ամենը ինչի կարիքն ունի, գրենք Ամեն — Տոկալը այն հավատքն է, որ մինչև կտրվելու աստիճան փորձության է ենթարկվում։ Դու պետք է սպասես, վստահես, հուսաս և ուրախանաս Ինձնով։Ոչ թե մարդուն, այլ Ինձ ապավինիր, Ես եմ քո Զորությունը, քո Օգնությունը և քո կարիքները հոգացողը։ Իսկապես Ե՞ս եմ քո կարիքները հոգացողը, թե՞ ոչ։
Այս է հարցը։ Ինձ համար կատարվող յուրաքանչյուր գործ պետք է ենթարկվի այս փորձությանը։ Տեր կանգնեք ձեր հոգուն ուրախությամբ ու համբերությամբ։ Պետք է սպասեք, մինչև որ Ես ճանապարհը ցույց տամ։ Ով հիմա կարդում է այս տողերը, Աստված թող նվիրի նրան այն ամենը ինչի կարիքն ունի,
Անգամ երկինքը չի կարող, ունենալ ավելի մեծ ուրախություն, քան այն ուրախությունը, որ հոգին է զգում, երբ երկար սպասումից հետո շնորհում եմ նրանբ Պսակը Հաղթության։ Բայց Իմ աշակերտներից ոչ ոք չի կարող իրապես հաղթել, մինչև որ չսպասի՝ սկսելու ճանապարհ ելնելու Իմ Հրամանին։