Դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է լուսանկար, որին կից գրել է. «Ես կնվիրեի քեզ աշխարի արևներն ու թռչող լեռները, ի՛մ Երկրի… միայն թե մի քիչ էլ մնայիր կողքիս, մա՛յր: քեզ կտայի թարսուշիտակ, անհամար հարցեր ու քո՝ անհարմարությունից առաջած պատասխաններո՛վ կճանաչեի իրական աշխարհը: Ես կուզեի նվիրել քեզ բոլոր դաշտածաղիկներն ու հատուկ քեզ համար աճեցրած կարմիր, շքեղ, թավշյա հանդերձով վարդերը՝ երիտասարդությանդ տարիների վարսերիդ պես՝ շքեղ ու աբռնազբոս:
Ես կուզեի կարողանալ քեզ պես սիրել մարդկանց ու հասկանալ նրանց՝ իրենցից էլ առավել: Կուզեի ներել նրանց, ինչպես դու էիր անում. մի բարի խոսք, մի քաղցր բառ կամ հայացք՝ապրումակցող… Մարդու սի րտը բացող քո բանալիների խուրձն անսպառ էր. ամեն հոգուն մի բանալի հաստատ կգտնեիր: Գոնե մեկը թողնեիր ինձ համար եւ իմ կյանքի… Երանի կարողանայի նվիրել քեզ աշխարհի Արևներն ու Ամբողջական սրտով զարկող իմ Երկիրը, երբ դեռ ողջ էիր, երբ դեռ ողջ էինք… երանի թռչող լեռների ու Հերոսներին Երկինքներին պահ տված Երկրի սրտում շատ լինեն
Քեզ պես Հոգիները, մա՛յր, որ կարոտը գոնե մի քիչ փարատվեր, որ ջրերի քաղցրահամը չկորչեր, որ ապրելու հույսը գոնե լիներ ու, որ հավատայի, որ ես դեռ կամ: Մայրս իմ Երկրի քաղցրահամ ջրերի պես էր… ամեն ճեղք ու պապակ սիրտ իրենով էր լցնում, տարածվում, ու երբեք ոչինչ չէր սպասում փոխարենը… փոխարենը տալիս էր անընդհատ Սեր, Ներումն ու բարություն… Մայրս քաղցրահամ ջրերի պես էր Երկրիս, կորցնելուց հետո ես միայն գիտակցում աղքատությանդ աստիճանը… ծարավիդ ուժգնությունն ու անապատի պես քեզ չորացնող կարոտի ծանրությունը..
Ապրեք ամեն վայրկյանը Մայրերի հետ ու շփվեք,վայելեք,ԽՈՍԵՔ ու շատ լսեք, քանի դեռ կան… Բոլորին՝ հետո քեզ, էդպիսին էր Մայրս, էդպիսինն էր իր տված դաստիարակությունն ու էդպիսին էլ իմ կյանքը եղավ… բոլորի հանուն ու առանց նրա: Հ.Գ. Մայրերին՝ միայն Սեր ու Խնդություն պիտի տանք, նրանք աշխարհի բեռն են տանում(… Բոլոր ծագող արևներն ու մայրամուտները ՝ իմ գեղեցիկ Մայրիկի հիշատակին: Դեկտեմբերի 20,2011թ դեկտեմբերի 20,2022թ»: