80 տարեկան տղամարդը լուռ նստած էր բազմոցին՝ 45-ամյա բարձրագույն կրթություն ստացավ որդու հետ․ Հանկարծ պատուհա- նագոգին մի ագռավ նստեց․․․ Լավագույն առակը ծնողների մասին․․․ փորձեք չհուզվել կարդալիս․․․Հայրը հարցրեց որդուն. -Ի՞նչ է սա: -Սա ագռավ է, — պատասխանեց որդին: Մի քանի րոպե անց հայրը նորից հարցրեց. -Ի՞նչ է սա: -Հայրիկ, ես հենց նոր քեզ ասացի: Սա ագռավ է, — պատասխանեց որդին:
Որոշ ժամանակ անց հայրը երրորդ անգամ հարցրեց. -Ի՞նչ է սա: Այս անգամ որդին պատասխանեց մի փոքր բարձր տոնով, արդեն նյ արդայնացած: -Սա ագռավ է, ագռա՛վ: Հայրը չորրորդ անգամ է հարցնում որդուն:
-Ի՞նչ է սա: Այս անգամ որդին բղա վում է հոր վրա: -Ինչու՞ ես ինձ անընդհատ նույն բանը հարցնում, այն դեպքում, երբ քեզ հազար անգամ ասացի արդեն՝ ՍԱ ԱԳՌԱՎ Է:Ի՞նչ է, անհաս- կանալի՞ է քեզ: Հայրը վեր կացավ և գնաց իր սենյակ: Այնուհետև ետ վերադարձավ՝ հին, փոշոտ օրագրով, որը նա պահում էր որդու ծննդյան իսկ օրվանից: Նա բացեց օրագիրը և
խնդրեց որդուն կարդալ, թե ինչ է այնտեղ գրված:Երբ որդին նայեց առաջին էջին, տեսավ հետևյալ գրառումը. «Այսօր իմ 3-ամյա որդին նստած էր ինձ հետ բազմոցին, երբ հանկարծ պատուհանին ագռավ նստեց: Որդիս 23 անգամ հարցրեց, թե ինչ է դա, և ես 23 անգամ պատա սխանեցի, որ դա ագռավ է: Ամեն անգամ, երբ նա տալիս էր նո ւյն հարցը, ես քնքշ որեն գրկում էի նրան: Ես ընդհանրապես չէի նյարդայնանում, միմիայն քնքշանք՝ անմեղ երեխայիս հանդեպ»:
Երբ երեխան 23 անգամ հարցրել է. «Ի՞նչ է սա»,հայրն ամենայն նրբությամբ պատասխանել է նրան 23 անգամ,իսկ երբ հայրը որդուն տվեց նույն հարցը՝ ընդամենը 4 անգամ՝ որդին զայրույթ և վրդովմունք ցուցաբերեց:Այսպիսով…Եթե Ձեր ծնողները հասել են ծերու- թյան տարիքի, ապա մի արհամարհեք նրանց և մի վերաբերվեք որպես բեռի: Հարգանքով խոսեք նրանց հետ, հանգստություն պահ- պանեք, լսեք նրանց, բարի եղեք:
Հոգ տարեք Ձեր ծնողների մասին:Այսօրվանից հաճախ ինքներդ ձեզ բարձրաձայն ասեք. «Ես ցանկանում եմ ծնողներիս միշտ երջա- նիկ տեսնել: Նրանք հոգ են տարել իմ մասին ծնվածս օրվանից:Նրանք միշտ անխնա կերպով իրենց սերն են ինձ տվել:Նրանք սարեր ու ձորեր են անցել, հաշվի չեն առել բուքն ու շոգը և ոչինչ չեն խնայել՝ ինձ՝ հասարակության լիարժեք անդամ դարձնելու համար»: Աղոթեք Աստծուն. «Ես կհետևեմ իմ ծեր ծնողներին՝ հավատով և սիրով:Ես նրանց միայն բարի և լավ խոսքեր կասեմ, ինչպես ժամա- նակին նրանք են ինձ ասել»: