Ես ծոմ պահելով նիհարեցի մի քանի կիլոգրամ, բայց տեսեք ինչ եմ արել, իմացեք, որ սխալ բան չանեք

Ծոմ կարող են պահել միայն առողջ մարդիկ, առանց աղե ստամոքսային տրա կտի և սրտ անոթային համակարգի հետ կապված խնդիրների, ովքեր չեն տա ռա պում շաքարա խտով և հակված չեն այս հի վանդության զարգացմանը, նրանք, ովքեր չեն զբաղվում ուժեղ ֆիզիկական աշխատանքով կամ հյու ծող մարզումներով: Ծոմի սննդակարգին անցնելու կամ ծոմ պահելու ընթացքում ցանկացած աննշան անհանգստություն պետք է արժանանա հատուկ ուշադրության:

Հաճախ մարդիկ վստահ են, որ ծոմը հարմար է նիհարելու համար: Իսկապես, ծոմի ժամանակ քաշը կարող է նվազել: Քանի որ սննդակարգից բացառում եք միսը, կաթը, պանիրը, կարագը, այս ամենը բարձր կալորիականությամբ մթերքներ են։ Բայց ծոմը չի կարելի նիհարելու արդյունավետ գործիք համարել։ Տեսականորեն կարելի է ասել, որ սննդակարգից այդ մթերքների բացառումը հանգեցնում է օրգա նիզմում էներգիայի ընդհանուր քանակի նվազմանը։

Բայց հաճախ մարդիկ ձգտում են լրացնել կալորիաների այս պակասը բարձր կալորիականությամբ բուսական մթերքների միջոցով, օրինակ՝ նրանք ուտում են շատ ընկույզ, հացաբուլկեղեն: Այնպես որ ծոմն ինքնին նիհարելու գործիք չէ, դա բոլորովին այլ գործընթաց է։ Մեկ այլ կարևոր կետ. կենդանական սպիտակուցները չեն կարող լիովին փոխարինվել բուսական սպիտակուցներով: Ժամանակի ընթացքում մարդու օրգանիզմի սպիտակուցը կվերածվի ճարպի, հատկապես, եթե ծոմը երկար է տևում: Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս անպայման ձկնային ուտեստներ ուտել: