Բարի լույս իմ Տեր, Թող առավոտս Քեզանով սկսվի: Բարի լույս Հիսուս. Օրը թող բացվի,արևը’փայլի: Առավոտը այս թող հատուկ լինի, Քո իսկ ստեղծած արարածներին թող այն պարգևի Զուտ խաղաղություն և հանգստություն: Առավոտը այս թող բացվի հույսով, Ապաշխարության քաղցր արցո ւնքով: Առավոտը այս թող որ սկիզբ լինի Շատ հո գիների վերածն ունդի, Թող առավոտը բացվի մեր հո գում ու չանհետանա, Այս առավոտը թող որ մեր հոգում Հասու օր դառնա :
Թող որդիները լույս Առավոտի Կանգնեն աներեր, Հավատքով ահա աղոթում եմ Քեզ’առավոտվա Տեր։ Բարերար և բազումողո րմ Աստված, ամբողջ սր տով ծնկի եկած աղաչում ենք ու Քո գթությունն ենք խնդրում։ Ինչպես Քո ծառաներին խոստացար՝ ասելով. «Ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ»․
այս պահին Քեզ հավատացողներիս խնդրանքները իրենց բարի կատարմանը հասցրու, որովհետև մեր հույսը Քո վրա ենք դրել։Քո առատ ող որմությամբ մխիթարի՛ր մեզ և առաջնորդելով հասցրու երկնքի անպատմելի արքայությանը, որպեսզի Ամենասուրբ Երրորդությունդ փառավորվի և պատվի արժանանա, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Ամեն։