Ժամանակակից շուկան հարուստ է մաշկի մաքրման համար նախատեսված կոսմետիկ միջոցներով։ Այնուամենայնիվ, որոշ արդյունավետ միջոցներ կարելի է ինքնուրույն պատրաստել տանը: Օրինակ, շաքարավազով մար մնի սկրաբը եզակի միջոց է, որը հիանալի արդյունք է ապահովում:
Սկրաբը խպատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի
2 ճ.գ. շաքարավազ
1 ճ.գ. սոդա
2 ճ.գ. պնդուկի յուղ (չոր մաշկի դեպքում), ձիթապտղի յուղ (նորմալ մաշկի դեպքում), նուշի յուղ (յուղոտ և նորմալ մաշկի դեպքում)
երկու կաթիլ եթերայուղ
1 ճ.գ լոգանքի գել.
Խառնեք բոլոր բաղադրիչները և քսեք դեմքին։ Սպասեք 15 րոպե: Դրանից հետո լվացեք:
Բացի այդ, դուք կարող եք ավելացնել եթերային յուղեր կամ հեղուկ վիտամիններ: Օգտակար նյութերը հնարավորինս արագ ներթափանցում են սկրաբով մաքրված մաշկի մեջ։ Ավելի լավ է սկրաբը կիրառել երեկոյան, քանի որ գիշերը բջիջներն ավելի արագ են բաժանվում։
Մաքրող սկրաբը քսել խոնավ դեմքին: