Սոխը հարուստ է հեշտությամբ մարսվող ածխաջրերով, որոնց թվում կան գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա և այլն, B, PP, E խմբի վիտամիններ, կարոտին։ Սոխը պարունակում է հանքանյութեր՝ երկաթ, նատրիում, կալիում, կոբալտ, ֆոսֆոր, կալցիում, պղինձ, ցինկ, մանգան, ինչպես նաև օրգանական թթո ւներ՝ խնձորաթթու, կիտրոն, եթերային յուղեր, ֆիտոնսիդներ։ Սոխը արդյունավետ հակաս կլե րո տիկ միջոց է, նվազեցնում է արյան շաքարը, ունի լե ղա մուղ
ազդեցություն, խթանում է ստա մո քսի սեկ րեց իայի ակտիվությունը, սերմ նահե ղուկի ձևավորումը և բարձրացնում սե ռական ուժը: Սոխը օգտակար է նաև աթերոսկլերոզի և հիպերտոնիայի դեպքում, քանի որ իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Սուր հի վան դութ յունների դեպքում սոխն ընդունում են օրական 2 անգամ,
քրո նի կական հի վան դությունների դեպքում՝ օրական 1 անգամ ուտելուց 15–20 րոպե առաջ։ Այն բարելավում է ախորժակը, գրգռում է մար սող ական հյութերի տարանջատումը, նպաստում է սննդի մար սող ությանը, ունի թեթև լու ծո ղական ազդեցություն, որոշ չափով նվազեցնում է ար յան շա քարը: Վերջին հատկության շնորհիվ սոխը կարող է օգտագործվել շա քարա խտի բուժման մեջ։