Այս դեպքը տեղի է ունեցել Փարիզի Սորբոն համալսարանում։ Հայուհի Աննան գերազանցությամբ ավարտելով Հայաստանում գործող Ֆրանսիական համալսարանը մեկնում է Փարիզ, մագիստրատուրան շարունակելու Սորբոնի համալսարանի սոցիոլոգիայի բաժնում։
Ծնունդով Արցախից Աննան շատ զուսպ և հավասարակշռված աղջիկ էր, միշտ գիտեր ինչպես վարվել տարբեր իրավիճակներում և երբեք թույլ չէր տալիս, որ էմոցիաները հաղթեն սառը դատողությանը։ Նա կենտրոնացած էր իր ուսումնառության առարկայի վրա և չէր սիրում հավաքույթների մասնակցել, գնալ ակումբներ, պարահրապարակներ և նման տեղեր, ինչն իր շատ կուրսեցիների սիրելի զբաղմունքն էր։ Ամիսները գլորվում էին և խորհրդավոր ու զուսպ Աննան գնալով ավելի էր տպավորվում թուրք Ալիի մոտ, ով չգիտեր Աննայի ազգության մասին։ Աննան կուրսում երբեք չէր սիրում խոսել իր անձնական կյանքից և երբեք էլ առիթ չէր ստեղծվել, որ նա հայտարարեր իր ազգության մասին։
Թուրք երիտասարդը միշտ ներկա էր լինում դասերին, երբ իմանում էր Աննան գալու է։ Նա վերջնականապես սիրահարվել էր գեղեցկուհի սևահեր հայուհուն։Մի օր թուրք տղան մոտենում է Աննային և խոստովանում, որ սիրшհարված է նրան։ Աննան քարացած հայացքով նայում է նրան, մեկ վարկյան լռում և ասում թուրքին սпւր յшթшղшնի պես կտրпղ երեք բառ՝ ես հայ եմ ։ Թուրք երիտասարդը շփոթվում է և զայրացած գոռում ․ «Դու չես կարող կեղտոտ հայ լինել, գրողը տանի քեզ», այնուհետև շպրտում է հայուհու ձեռքի գրքերն ու նրան հրելով հեռանում։ Աննան ոչինչ չի պատասխանում, նա գիտեր, որ թուրքը մի օր իր կողմից կստանա պատշաճ պшտասխան «կեղտпտ հայ» արտահայտության համար։
Այս դեպքից 4 օր հետո սոցիոլոգիայի դшսախոսն ազգերի մասին ազատ թեմա է տալի ուսանողներին, որպեսզի նրանք պրեզենտացիա պատրաստեն և ներկայացնեն։ Պրեզենտացիայի օրն Ալին ճոխ և բովանդակալից նյութ է պատրաստում Թուրքիայի մասին և ներկայանում ամբիոնից, թե ինչ հարուստ և հզոր երկրից է նա և իր ելույթի ողջ ընթացքում հայացքը լկտիաբար Աննայից չի կտրում։ Ալիից հետո Աննան ձեռք է բարձրացնում, որպեսզի մոտենա ամբիոնին և ներկայացնի իր աշխատանքը։ Վստահ քայլերով հայուհին մոտենում է ամբիոնին և սկսում իր ելույթի խոսքը հետևյալ նախադասությամբ․ «Բարեբախտաբար, ես թանգարանում ներկայացված վերջին հայը չեմ, այլ ց եղ шս պ шնпւթյпւնից փրկված և աշխարհով մեկ սփռված 10 միլիոն հայերից մեկը, ով եկել է Ֆրանսիա սովորելու, ավելի լավ մասնագետ դառնալու և հայրենիք վերադառնու նպատակով»։
Եվ Աննան սկսում է պատմել հայերի ց ե ղա ս պшնпւթյան մասին, իր պրեզենտացիայի մեջ ներկայացնելով դшժшնпւթյան բոլոր դրսևորումները, որոնք եղել են թուրքերի կողմից հայ կանանց, մանուկների, տղամարդկանց ու ծերերի նկատմամբ։ Դահլիճը քшրшցած լսում էր, իսկ հայուհին արիաբար ու սшռնшսիրտ կերպով նայում էր Ալիին ու շարունակում փաստերով պատմել մարդկության ամենամեծ пճրшգпրծпւթյուններից մեկի մասին։ Ելույթն ավարտելուց հետո Աննան խնդրում է բոլորին կանգնել և մեկ րոպե լռությամբ հարգել ցեղшս պ шնпւթյան անմեղ զпհերի հիշատակը։ Այդ պահին թուրք Ալին կարմրած և ճնշված դուրս է գալիս լսարանից։ Ելույթն ավարտվում է լսարանում ներկա գտնվողների բարձր ծափահարություններով։Այսպես հայուհին հիշեցնում է թուրքին իր ով լինելը։ Ոչինչ և ոչ ոք չի մոռացվել և չպետք է մոռացվի, քանզի կարճ հիշողություն ունեցող ազգերի ճակատագիրը միշտ մշուշոտ է։