Ես երբեք մեծ շուքով չեմ նշել իմ ծննդյան օրը: Ես ու ամուսինս, մենք շատ համեստ ենք ապրում, ծայրը ծայրին հասցնելով: Բայց մեր ընտանիքում շատ սեր կա ու փոխադարձ հարգանք: Գրեթե չենք վի ճում, միշտ հասկանում ենք իրար: Իսկ օրինակ, իմ հարևանուհին ամեն ինչ ունի, լավ աշխատանք, լավ եկամուտ, մեքենա, լավ կահավորված բնակարան, բայց միշտ դժ գոհ է կյանքից: Մենք երբեմն միասին սուրճ ենք խմում և նա միշտ ասում է, որ երբեք չի
հասկանում այն կանանց, ում ամուսինը լավ չի վաաստակում, բայց կանայք շարունակում են ապրել նրա հետ նույն տանիքի տակ: Ես հասկանում էի, որ նա ինձ է ակնարկում, բայց լռում էի: Ծննդյանս օրը ամուսինս տուն եկավ մեծ ծաղկեփնջով և մի տարօրինակ տուփ ձեռքին: Երբ հարցրի, թե ինչ է տուփի մեջ, ամուսինս ասաց. Իսկ դրա մեջ՝ երջանկություն է: Նա ստվարաթղթե տուփը դրեց բազմոցին ու բացեց այն։ Ես նայեցի դրա մեջ և ախ քաաաշեցի: Տուփի մեջ փիսիկներ էին: Ես այնպես բարձր բացականչեցի, որ հարևանուհիս շտապ եկավ մեր տուն՝ կարծելով, որ ինչ որ բան է պատահել: Իմանալով, թե ինչու եմ
այդքան ուրախացել, նա ասաց. Ես էլ կարծեցի ամուսինդ քեզ թանկարժեք օծանեիլք կամ մեքենա է նվիրել: — Ոչ նա ինձ երջանկություն էէ բերել, ասացի ես: Մենք սկսեցինք ծանոթանալ մեր ընտանիքի նոր անդամների հետ: Նրանք սկսեցին աշխույժ վազել բնակարանում: Իսկ մենք հետևում էինք նրանց ու զվարճանում: Ես գրկեցի ամուսնուս և շնորհակալություն հայտնեցի այսքան գեղեցիկ պահի համար: Իսկ նույն ժամին հարևանուհին միայնակ նստած մտածում էր, հիմա նա ամենից շատ ուզում էր, որ ինչ-որ մեկը իր համար ծաղիկներ գնի և երջանկություն բերող տուփ բերի իրեն: