Հայրիկ, շնորհակալ եմ, որ հայտնվեցիր իմ կյանքում: Մայրս ինձ շատ շուտ է ծնել։ Իմ ծննդյան ժամանակ նա 17 տարեկան էր։ Ես չէի ճանաչում հորս։ Մայրս չէր խոսում նրա մասին, և ես էլ չէի հարցնում նրանից: Ինչու՞ հետաքրքրվել մեկով, ով հոգ չի տանում քո մասին: 9 տարեկան էի, երբ մայրս ինձ ծանոթացրեց մի տղամարդու հետ և ներկայացրեց որպես իր ամուսին: Ես դա շատ դժ կամու թյամբ ընդունեցի։ Ես բոլորովին ուրախ չէի, որ մեր ընտանիքում ուրիշ մեկը կհայտնվի։ Տիպիկ երեխա, ով չի հասկանում մեծահասակի բոլոր
կարիքները: Մայրս այն ժամանակ 26 տարեկան էր, ամուսինը՝ 30։ Ես ու մայրս տեղափոխվեցինք այդ տղամարդու բնակարան։ Ես ունեցա իմ սեփական սենյակը: Նա ամեն ինչ անում էր, որ ես ինձ լավ զգամ: Բայց ես չէի հաշտվում այն մտքի հետ, որ նա ներխուժել է մեր ընտանիք: Ես կարծում էի, որ ես և մայրս կատարյալ ընտանիք ենք, և մենք ուրիշի կարիքը չունենք: Մի օր մայրիկիս ինքնազգացողությունը վատացավ: Նրան տեղափոխեցինք հի վանդանոց: Բժշկի հետ խոսեկուց հետո պարզ դարձավ, որ մայրիկը շտապ վի րա հատության կարիք ունի:
Մենք գնացինք տուն: Խորթ հայրս մի քանի զանգ արեց ու մի ժամով դուրս եկավ: Երեկոյան վերադարձավ առանց մեքենայի: Ես հարցրի, թե ուր է մեքենան, նա ասաց. «Ես դա փոխանակեցի քո մոր առողջության հետ»: Այդ ժամանակվանից ես արմատապես փոխեցի իմ վերաբերմունքը նրա նկատմամբ։ Այդ օրվանից ես սկսեցի նրան հայրիկ կոչել։ Մի քանի տարի անց նա օգնեց ինձ վճարովի հիմունքներով ընդունվել համալսարան: Ափսոսում եմ, որ նա հայտնվեց, երբ ես 9 տարեկան էի… Կուզենայի, որ նա իմ ծնված օրից իմ կողքը լիներ: Շնորհակալ եմ հայրիկիս մայրիկիս ու ինձ երջանկացնելու համար: