Աստված կա վերևում․․․Անձրևոտ օր էր,խանութը րոպեներ հետո պիտի փակվեր, բայց այդ երկու գնորդները ստիպեցին մաքրու-հուն արտասվել
Երբ ուսանող էի, կես դրույքով աշխա տում էի կենցա ղային տեխնիկայի խանութում։ Տարբեր գնորդ ների եմ հանդի պել։ Կային հան գիստ ու հաճելի մարդիկ, սակայն երբեմն լինում էին աննկա րագրելի անամոթ ու համառ ները։ Բայց մի դեպքի ականատես եղա, որ երբեք չեմ մոռանա։
Գարնանային անձրևոտ օր էր։ Անձրևոտ՝ մեղմ է ասված։ Քաղաքում կար ծես ջրհե ղեղ լիներ։Մեր մաքրուհին տարեց կին էր։ Այդ օրը, բնակա նաբար, շատ աշխա տանք ուներ։ Չնայած նրան, որ գնորդները քիչ էին, միևնույնն է, ամեն այցելու ակամա կեղտոտ թաց հետքեր էր թողնում ողջ սրահում։
Կինն օրվա ավարտին այնքան էր հոգնել, որ իրեն մի կերպ էր պահում ոտքի վրա։Խա նութը պիտի փակվեր 30 րոպեից։ Մաքրու-հին արդեն մաքրել-փայլացրել էր ամբողջ սրահի հատակը և նստել էր, որ մի քանի րոպե հանգստանա՝ հույս ունենալով, որ այլևս գնորդներ չեն գա։
Սակայն հանկարծ դուռը բացվում է և ներս են մտնում երկու բարձրահասակ, ամրակազմ տղամարդիկ՝ թաց ու ցեխոտ կոշիկնե-րով։ Սկզբում նրանք նայեցին մաքուր հատա կին, հետո տեսան տանջ ված դեմքով մաքրուհուն ․․․ հանեցին կոշիկները, և առաջ եկան։
Մենք շշմած էինք նրանց արարքից։ Լուռ նայում էինք տղամարդ կանց, ովքեր առանց կոշիկի կանգնած մեքե նայի փոշեկուլ էին ընտրում։ Մաքրուհին չկարողա ցավ զսպել արցունքները․ մոտե ցավ ու շնորհակալություն հայտնեց։ Մենք նույնպես։