Ես գնացի աղջկաս տեսակցության, բայց հասնելով դռան մոտ հետ դարձա, չցանկացա ներս մտնել

Վեց ամիս էր աղջկանիցս լուր չունեի, տեղս չէի գտնում, մտածում էի ինչ որ բան է պատահել: Նախկինում գոնե մեկ-մեկ գալիս էր: Բայց վերջին վեց ամսվա ընթացքում նույնիսկ մեկ զանգ չէր եղել, իմ զանգերին էլ չէր պատասխանում: Այդ օրը իմ ծննդյան օրն էր: Որոշեցի ինքս գնալ: Խնդրեցի հարևանիս, որ ինձ տանի քաղաք իր մեքենայով: Իմ հարևան Սմբատըինձ շատ է օգնում, սեփական զավակիս նման ծառայում է:

Այս ա նգամ էլ ինձ չմերժեց: Երբ տեղ հասանք, նա հարցրեց սպասի թե՞ ոչ: Ես ասացի, որ պետք չէ սպասել: Երբ մոտեցա դստերս բնակարանին, ներսից բարձր երաժշտության ձայներ էր լսվում: Շատ զարմացա: Այդ պահին հարեւան բնակարանից դուրս եկավ հարեւանուհին, սկսեց բղավել.- Առավոտվանից Անուշի ամուսնու պաշտոնի բարձրացումն են նշում, արդեն հոգնել եմ այս աղմուկից։

Փաստորեն դուստրս չէր հիշում, որ այդ նույն օրը իմ ծննդյան օրն է. հիասթափված մտածեցի ու ակամայից արցունքները հոսեցին աչքերիցս։ Ես շրջվեցի և շարժվեցի դեպի կանգառ: Արցունքները գլորվում էին. «Աղջիկս ընդհանրապես իմ կարիքը չունի, ավելի արդար կլինի, եթե ես իմ տունը թողնեմ Սմբատին, նա է ինձ ամեն ինչում օգնում, նա ավելի արժանի է»։